Бесплатно

Ամբոխները խելագարված

Текст
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

IX

 
«…Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ —
Մենք մեր սիրտն ենք բերել նորից՝ հուսավառված ու կրակոտ։
Այստեղ հիմա կռիվ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ, —
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա – մահի հանդեպ՝ կարմիր դրոշ։
Արյունաքամ մա՛յր է մտնում հազարամյա արևը հին.
Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնային…
Ու խնդասիրտ կռվում ենք մենք, ե՜րգ ենք ասում կռվում հիմի.
Կուրծք է տվել աշխարհը ողջ՝ հազարամյա մի թշնամի…
Բայց անվհատ կռվում ենք մենք, ու մահը՝ սեգ ժպտում է մեզ —
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարոտակեզ։ —
Անողո՛ք է երթը այս սեգ, ինչպես կարմիր կարոտը մեր —
Կրակեցեք, կրակեցեք, խելագարված իմ ընկերներ…»։
 

X

 
…Մայր էր մտնում իրիկնային արևը՝ թեժ լույսով վառված։
Ու անվհատ կռվում էին ամբոխները խելագարված։
Աչքերի մեջ՝ կարմիր մի հուր, ու սրտերում – կարմիր կրակ՝
 
 
Վերջին թափով մի ամրակուռ՝ անգայթ1 կռվում էին նրանք։
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ —
Ու թշնամին փախուստ տվեց՝ ահաբեկված ու վտարված։ —
Մութ էր արդեն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրավեցին…
 

XI

 
Մութ է հիմա։ Գիշերը, խոր, իջել է վար։
Մութ է հիմա, թանձր խավար։
Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լույս չկա վառված
Խռնվել են հազարանուն ամբոխները խելագարված։ —
Գիշերի մեջ չեն երևում հաղթ կամարները երկաթե՝
Լույս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատե։
Սպասում են՝ աչքերն հառած խավարամած հեռուներին՝
Մութը իջավ համատարած, մինչ կայարանը վերցրին։ —
Սպասում են, որ մինչև լույս գոնե մի քիչ հանգստանան
Ու առավոտ դուրս գան նորից ու քաղաքի վրա գնան։
Աչքերն հառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքեն2՝
Սպասում են առավոտին, որ կռիվը շարունակեն։
Մի քիչ առաջ, արյունաքամ, երբ դեռ դաշտում կռվում էին —
Մո՜տ էր թվում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին…
Եկան իրենք, կռվով, երգով գրավեցին կայանը մեծ —
Իսկ թշնամին փախուստ տվեց ու քաղաքում պատսպարվեց։
Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան —
Ու առավոտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան։
 

Другие книги автора

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»